Կկուն և աքլորը
Կկուն և աքլորը | |
---|---|
Տեսակ | պոեզիա, առակ և գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեզիա |
Հեղինակ | Իվան Կռիլով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1834 |
«Կկուն ու աքլորը» (ռուս.՝ «Кукушка и Петух»), Իվան Կռիլովի առակը, որը գրվել է 1834 թվականին, ինչը հասկանալի է ստեղծագործության պահպանված հատվածից՝ հեղինակի ստորագրությամբ և դրոշմված ամսաթվով՝ 1834 թվականի հուլիսի 9[1]։ Առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականին «Հարյուր ռուս գրողներ» («Сто русских литераторов») ժողովածուում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առակի սյուժեն կառուցվում է կկվի և աքլորի երկխոսության շուրջ, որոնք գովաբանում են միմյանց երգը[2]։ Կկվի շողոքորթությունը երևում է «չնաշխարհիկ իմ աքլորիկ», «ոսկեփետուր, անուշ իմ քուր» չափազանց սիրալիր դիմումներից, «կուզեմ լսեմ ձայնդ անսպառ միշտ անդադար» հիպերբոլիզացիայից, «ողջ աշխարհը խոսքիս վկա» հասարակական ճանաչմանը հղում անելով[2]։ Աքլորի շոյող գովասանքն արտահայտվում է նաև «կկու քույրիկ, հուրիկ, բուրիկ» սիրալիր դիմումում, լավագույն երգիչ սոխակի համեմատությամբ, կկուի եզակիությունը գովերգմամբ։ Մեկի յուրաքանչյուր գովասանքին ի պատասխան հնչում է մյուսի գովեստը։ Իսկ ճնճղուկը, լինելով բարոյականության և օբյեկտիվության ձայն, կկվին և աքլորին ասում է, թե որքան էլ նրանք գովում են միմյանց, նրանց «երաժշտությունը վատն է»[2]։ Առակային ստեղծագործության ժամանակակից հետազոտողներն ընդգծում են, որ «ասույթների նման կառուցումը և դրանց բուն բովանդակությունը» ընթերցողին ցույց է տալիս ստեղծագործության երգիծանքն ու հեգնանքը[3]։
Առակի եզրափակիչ տողերը՝ «Кукушка хвалит Петуха за то, что хвалит он Кукушку» («Կկուն գովում է աքլորին այն բանի համար, որ նա գովում է կկվին) դարձել են թևավոր արտահայտություն[4]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաբուլիստի ժամանակակիցները առակի հերոսներում տեսել են իրական մարդկանց՝ գրողներ Ֆադեյ Բուլգարինի և Նիկոլայ Գրեչին, որոնք գովաբանում էին միմյանց, գովեստի խոսքեր էին գրում միմյանց ստեղծագործության վերաբերյալ[5]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Ակսենչուկի «Ագռավն ու աղվեսը, կկուն և աքլորը» (ռուս.՝ «Ворона и Лисица, Кукушка и Петух») մուլտֆիլմը, 1953 թ.
- Անդրեյ Խրժանովսկու 1973 թվականի «Առակների աշխարհում» մուլտֆիլմը, որը ստեղծվել է «Հետաքրքրասերը», «էշը և սոխակը», «Կկուն և աքլորը» երեք առակների մոտիվներով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի. Ա. Կռիլովի հուշարձանը Մոսկվայի Պատրիարքական լճակներում։ Արձանի մոտ տեղակայված են տասներկու հայտնի առակների քանդակագործական կոմպոզիցիաներ, այդ թվում՝ «Կկուն և աքլորը» առակը։
- Իվան Կռիլովի հուշարձանը Ամառային պարտեզում Սանկտ-Պետերբուրգում։ Երեք մետրանոց քանդակի պատվանդանը զարդարված է առակների ն վերաբերող բրոնզե արձանիկներով, այդ թվում՝ կկվի և աքաղաղի։ Քանդակագործ՝ Պ. Կ. Կլոդտ։
- Ի. Ա. Կռիլովի հուշարձանը Տվեր քաղաքում։ Հուշահամալիրի անսամբլը ներառում է բարձրաքանդակներ, որոնք պատկերում են առակների հերոսներին, այդ թվում՝ կկվին և աքաղաղին։ Հուշարձանի վրա աշխատել են քանդակագործներ Սերգեյ Շապոշնիկովը, Դմիտրի Գորլովը և Նիկոլայ Դոնսկիխը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Степанов Н. Л. Комментарии: И. А. Крылов. Кукушка и Петух // И. А. Крылов. Полное собрание сочинений. М.: Гос. изд-во худож. лит., 1945—1946. Т. 3, с. 517—520.
- ↑ 2,0 2,1 2,2 Крылов И. А. Кукушка и Петух // И. А. Крылов. Полное собрание сочинений. М.: Гос. изд-во худож. лит., 1945—1946. Т. 3, с. 203.
- ↑ Федосеева Т. А. Ронжина А. Ю. БАСНЯ КАК ПРЕДМЕТ РИТОРИЧЕСКОГО АНАЛИЗА//Сборник материалов III Международной научно-практической конференции. Редколлегия: О. Н. Широков [и др.]: Чебоксары, 2018 — С. 127—135
- ↑ «Костёр сатиры(к 250-летию И. А. Крылова)». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
- ↑ «Колмаков Н. М. Рассказы об И. А. Крылове, из «Очерков и воспоминаний»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.